«Զվարթնոցից» բերման է ենթարկվել հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու մեղադրանքով հետախուզվող քաղաքացի. ոստիկանություն

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 7-ին, ժամը 6.45-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Շանթ Մ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Նա հունիսի 30-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
Մեկնաբանություններ