Դելիում օդի աղտոտվածության պատճառով փակվել են տարրական և միջին դպրոցները

Դելիի իշխանությունները հրահանգել են մասամբ փակել քաղաքային դպրոցները քաղաքում օդի աղտոտվածության վտանգավոր բարձր մակարդակի առնչությամբ, հայտնել է The Times of India-ն: Հաղորդագրության համաձայն՝ քաղաքի տարրական և միջին դպրոցներն ամբողջությամբ չեղարկել են դասերը, իսկ ավագ դպրոցներում դասերն անց են կացվում կրճատված ժամանակացույցով: Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները հայտնել են, որ եթե քաղաքում օդի որակը շարունակի վատթարանալ, նրանք կսահմանափակեն քաղաքում բենզինի և դիզելային շարժիչներով ավտոտրանսպորտի օգտագործումը: Օդերևութաբանները նախօրեին հայտնել են, որ Հնդկաստանի մայրաքաղաքի օդում վնասակար նյութերի քանակը ավելի քան երկու անգամ գերազանցել է նորման:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.