Արարատի մարզում Mitsubishi-ն բախվել է տրակտորին, կա վիրավոր

Նոյեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում Երևան քաղաքի բնակիչ, 39-ամյա Հայկազ Վարդանյանը իր վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 GM 226 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 40-ամյա Վահագն Հարությունյանի վարած Յումզ 64L մակնիշի 6372 SL համարանիշի տրակտորի հետնամասին, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ Հ. Վարդանյանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.