ԱՄՆ պետդեպի խոսնակը դրական է գնահատել Թուրքիայի հետ դիվանագիտական ճգնաժամի հաղթահարման հարցում կողմերի ձեռնարկած քայլերը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը վերահաստատել է, որ և՛ ԱՄՆ-ն, և՛ Թուրքիան հայտարարել են փոխադարձ վիզաների տրամադրման սահմանափակման մասնակի չեղարկման մասին: Նոյերթը շեշտել է, որ դիվանագիտական ճգնաժամի հարցում երկու կողմերն էլ հստակ քայլեր են ձեռնարկել դրա լուծման համար։ Ձեռնարկված քայլերը Պետքարտուղարության խոսնակը դրական է գնահատել: Ինչպես փոխանցում է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը, Նոյերթը հավելել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հանդիպումներ է նշանակում ամերիկյան վիզա ստանալ ցանկացող քաղաքացիների համար՝ հաշվի առնելով դիմումի պատճառների առաջնահերթությունը: Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել էին այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։ ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակից Մեթին Թոփուզը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.