ԱՄՆ-ն Rolls-Royce-ի աշխատակիցներին մեղադրել է ղազախ և ադրբեջանցի պաշտոնյաներին կաշառելու համար

Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտը հրապարակել է հինգ մարդու դեմ քրեական մեղադրանքները, որոնք մեղադրվում են կոռուպցիոն սխեմայում ներգրավվածության համար, որի նպատակն է եղել օգնել բրիտանական Rolls-Royce ընկերությանն էներգետիկ ոլորտում պայմանագրեր ստանալ Ղազախստանում, Ադրբեջանում և այլ երկրներում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նոր մեղադրանքները հաջորդել են հունվարին կոռուպցիոն մեղադրանքների հարցով ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Բրազիլիայի իշխանությունների հետ ձեռք բերված 800 միլիոն դոլարի կարգավորմանը: Կարգավորման շրջանակում ընկերությունը խոստովանել է, որ Ղազախստանի, Թաիլանդի, Բրազիլիայի, Ադրբեջանի, Անգոլայի և Իրաքի պետական էներգետիկ ընկերությունների պաշտոնյաներին ավելի քան 35 միլիոն դոլար է վճարել պայմանագրերը շահելու համար: Հաղորդվում է, որ կաշառքը տրամադրվել է, որպեսզի Rolls-Royce-ը հաղթի Asia Gas Pipeline-ի պայմանագրերը: Ընկերությունը Rolls-Royce-ին է ի վերջո հանձնել պայմանագիրը 2009 թվականի նոյեմբերին՝ 145 միլիոն դոլարով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.