Ադրբեջանը որպես դիտորդ մասնակցում է Թուրքիայում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջանը որպես դիտորդ մասնակցում է Թուրքիայում անցկացվող «Doğu Akdeniz – 2017» («Արևելյան Միջերկրածով-2017») զորավարժություններին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի և Ռումինիայի ռազմածովային ուժերը։ Ադրբեջանից բացի, զորավարություններին որպես դիտորդ մասնակցում են Բահրեյնը, Ալժիրը, Կատարն ու Պակիստանը։ Նոյեմբերի 6-ին սկսված զորավարժությունները կշարունակվեն մինչ նոյեմբերի 16-ը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.