iPhone X-ն առաջին իսկ օրերին վաճառքի ցուցանիշով գերազանցել է iPhone 8-ին

iPhone X առաջատար սմարթֆոնը Localytics-ի նոր ուսումնասիրության տվյալներով` վաճառքի ցուցանիշով առաջ է անցել iPhone 8-ն և 8 Plus-ին: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, համեմատությունն անցկացվել է շուկայում նորագույն գաջեթների հայտնվելուց հետո առաջին երեք օրվա ընթացքում, ինչի մասին նշվում է ամերիկյան ընկերության կայքում: Արդեն իսկ առաքին երեք օրվա տվյալներով՝ երկար սպասված iPhone X-ը գրավել է iPhone-ի բոլոր մոդելների շուկայի 1 տոկոսը: iPhone 5-ի թողարկումից ի վեր այս մեկնարկն ամենահաջողակն է համարվում: Ինչ վերաբերում է iPhone 8-ին և iPhone 8 Plus-ին, ապա Apple-ի այս մոդելների վաճառքի մեկնարկի ցուցանիշները կազմել են 0.3 և 0.4 տոկոս՝ համապատասխանաբար:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.