
«CIES Football Observatory»-ն ներկայացրել է Եվրոպայի ամենաթանկարժեք կազմն ունեցող ակումբները:
Առաջին տեղում է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որի կազմը գնահատվում է 1.196 միլիարդ եվրո: «Քաղաքայինների» ամենաթանկ ֆուտբոլիստն է բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեն՝ 145 միլիոն եվրո:
Եռյակում են գտնվում Լոնդոնի «Տոտենհեմը»՝ 1.173 միլիարդ եվրո և կատալոնական «Բարսելոնան»՝ 1.130: