Apple-ը 2018թ. կներկայացնի iPhone X-ի ավելի մեծ՝ XL տարբերակը. լրատվամիջոցներ

Չնայած այն հանգամանքին, որ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մի քանի օր առաջ է վաճառքի հանել նոր iPhone X սմարթֆոնը, այն արդեն հեռախոսի նոր մոդելի հետ կապված հստակ ծրագրեր ունի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ոլորտի վերլուծաբանների պնդմամբ՝ հաջորդ տարի ընկերությունը կներկայացնի iPhone X-ի ավելի մեծ՝ XL տարբերակը: Այն կունենա նույն դիզայնը և կառանձնանա միայն ավելի մեծ էկրանով: Տեղեկությունը հաստատել է KGI Securities ընկերության լավագույն փորձագետներից մեկը՝ Մին Չի Կուոն, որը հայտնի է Apple-ի արտադրանքների վերաբերյալ ճշգրիտ կանխատեսումներով: Նշենք, որ 5.5 դյույմ անկյունագծով էկրանով iPhone X-ի գինը սկսվում է 1.000 դոլարից: Այն համալրված է FaceID դիմաճանաչողական գործառույթով և TrueDepth գերառաջադեմ ֆոտոխցիկով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.