«168 ժամ». Նույնիսկ Պուտինի համաձայնության դեպքում ՀՀ-ն չի համաձայնի ԼՂ խնդրում Թուրքիայի միջամտությանն ու մասնակցությանը. Պ. Ֆելգենգաուեր

«Ամենայն հավանականությամբ, Պուտինը մեղմորեն կմերժի Էրդողանին, ավելին՝ սա չի անդրադառնա երկու երկրի հարաբերությունների վրա: Նույնիսկ Պուտինի համաձայնության դեպքում Հայաստանը չի համաձայնի ԼՂ խնդրում Թուրքիայի միջամտությանն ու մասնակցությանը: ՀՀ նախագահը բոլոր ամբիոններից խոսում է Թուրքիայի նախապայմանների մասին՝ պնդելով, որ դրանք չեն ընդունվում, և հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, ուստի չեմ կարծում, որ սա աշխատող տարբերակ է»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս քաղաքագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանի ղարաբաղյան առաջարկներին, որոնք նա պատրաստվում է ներկայացնել այս շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում:   Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը ևս անհեռանկարային է համարում թուրքական նախաձեռնությունը՝ գտնելով, որ Ռուսաստանին ձեռնտու չէ այս հարցում ընթանալ Վաշինգտոնի շահերի դեմ, քանի որ ԼՂ հակամարտությունը ներկայումս հանձնված է Մինսկի խմբին, իսկ Մինսկի խումբը մեծ առավելություն է տվել Ռուսաստանին: Հիշեցնենք, որ օրերս էրդողանը հայտարարել էր, թե պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ՝ «Ադրբեջանին աջակցելո՛ւ և ադրբեջանական հողերի ազատագրման համար, որոնք զավթվել են հայերի կողմից»: «Բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բնականաբար, սա առաջ կբերի ոչ միայն հայկական լոբբիի, այլև Արևմուտքում որոշ ուժերի անհանգստությունը»,- ասել էր նա»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ