«168 ժամ». Եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հակասեր հայ-ռուսական հարաբերություններին՝ այն չէր նախաստորագրվի. Ալեքսանդր Սկակով

«Եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հակասեր հայ- ռուսական հարաբերություններին կամ ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությանը, այն չէր նախաստորագրվի, ինչպես 2013 թվականին, երբ կողմերը որոշակի համաձայնության եկան փոփոխել ստորագրվե­լիք համաձայնագրի բովանդակությունը մասամբ, քանի որ այն հակասում էր ձևավորվելիք միու­թյանը՝ ԵՏՄ-ին, քանի որ խորը առևտրատնտեսա­կան համագործակցություն էր ենթադրում ԵՄ-ի հետ»,- մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջի­կա մոսկովյան այցի օրակարգի մասին: Նա այն կարծիքին է, որ փոփոխված համաձայնագրի բո­վանդակությունն արդեն իսկ քննարկված է ռու­սական կողմի հետ, հետևաբար չի կարող խոչըն­դոտել երկկողմ հարաբերություններին, այսինքն՝ համաձայնագրում բավականին նվազեցված է անվտանգության և տնտեսության բաժինը, որը բավականին ցայտուն տեսք ուներ ԱՀ-ում: Նա ուշադրություն է հրավիրել նաև այն մթնոլորտի վրա, որն այսօր կա ՌԴ-ԵՄ հարաբերություննե­րում: Ըստ նրա՝ սա պակաս կարևոր հանգամանք չէ, քանի որ ՌԴ-ԵՄ լարվածությունն անդրադառ­նում է նաև այս կողմերի և երրորդ երկրների հարաբերությունների վրա, ինչպես 2013թ.»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.