1.6 մլն դոլար. Hennessey-ն ներկայացրել է Venom F5 հիպերքարը (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկյան Hennessey Performance ընկերությունը Լաս Վեգասում ներկայացրել է Venom F5 հիպերքարը, որն ըստ արտադրողի`պետք է լինի աշխարհում ամենաարագընթաց մեքենան: Ինչպես նշում է Luxury Launches-ը, այս մոդելի ներկայացմամբ Hennessey-ն նոր թափ է հաղորդում Bugatti մեքենաշինական ընկերության հետ մրցակցությանը: Նախկինում արագության համաշխարհային ռեկորդի սահմանման համար պայքարում էին Bugatti Veyron-ն ու Hennessey Venom GT-ն: Այս անգամ պայքարը ծավալվելու է Bugatti Chiron և Hennessey Venom F5 մոդելների միջև: Արտադրողի խոսքով՝ տպավորիչ նորույթը կկարողանա 485 կմ/ժ արագություն զարգացնել: Բացի այդ, այն կկարողանա 0-300 կմ/ժ արագություն զարգացնել ավելի քիչ, քան 10 վայրկյանում: Հիպերքարը համալրված է ամբողջովին նոր 1600 ձիաուժ հզորությամբ V-8 երկտուրբո շարժիչով: Հայտնի է, որ մեքենան արտադրվելու է 24 օրինակով, որից յուրաքանչյուրի գինը լինելու է 1.6 մլն դոլար:           https://youtu.be/GZ7RUpoWX-U
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.