Քաբուլում զինված մարդիկ հարձակում են գործել մասնավոր հեռուստաընկերության վրա

Աֆղանստանում զինված մարդկանց խումբը հարձակվել է մայրաքաղաք Քաբուլի հեռուստատեսային կայանի վրա: BBC-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ կան: Ականատեսները պատմում են, որ հարձակվողները նռնակներ են նետել և կրակ են բացել հրազենից Shamshad մասնավոր հեռուստաալիքի տարածքում: Հեռուստաալիքի թղթակիցներից մեկը, որին հաջողվել է փախչել, հայտնել է, որ հարձակվողները դեռ գտնվում են շենքում, որտեղից կրակոցի ձայներ են հնչում: «Իմ գործընկերներից ոմանք սպանվել և վիրավորվել են: Ինձ հաջողվել է փախչել», - ասել է Հաշմաթ Իստանկզաին: Նախնական տեղեկությունների համաձայն՝ 2-5 մարդ է զոհվել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հարձակումն սկսվել է հեռուստաալիքի շենքի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունով, որից հետո հարձակվողները ներխուժել են շենք և կրակ բացել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.