Ցավալի է, բայց «Հանուն գիտության զարգացման» խմբի կողմից նախարար Վիգեն Սարգսյանի հրավերն անտեսվեց. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է տարկետման սահմանափակման դեմ այսօրվա դասադուլին և նշել, թե ուսխորհուրդների ներկայացուցիչները թեև պահանջել են հանդիպում ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ, բայց իրենց հրավերն անտեսվել է: Նա, մասնավորապես, գրել է. «Ցավալի է, բայց այսօր «Հանուն գիտության զարգացման» խմբի կողմից մեր հրավերը անտեսվեց: Կրկնակի անհասկանալի է, որ նրանք պահանջում էին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի հետ հանդիպում, սակայն հանդիպման հրավերից հրաժարվեցին: Չնայած այն հանգամանքին, որ այլ ԲՈւՀ-երի ուսխորհուրդներից հրավիրվել էին երկու ներկայացուցիչներ, իսկ իրենց խմբից համաձայնեցինք ընդունել չորս ներկայացուցիչի, նրանք միևնույնն է երկար մտածելուց հետո, հրաժարվեցին»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.