Տեր Շտեգեն. Մեսսիի լավագույն գո՞լը. նույնիսկ Youtube-ը չգիտի այս հարցի պատասխանը

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի կարողացել պատասխանել այն հարցին ,թե կապտանռնագույնների հարձակվող Լիոնել Մեսսիի գոլերից ո՞րն է լավագույնը նրա կարիերայում:   Գերմանացի ֆուտբոլիստը «Թվիթերի» իր էջում պատասխանել է երկրպագուների հարցերին և նշել, որ դժվար է ընտրություն կատարել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի այդչափ մեծ թվով գոլերից.   «Մեսսիի լավագույն գո՞լը. Նույնիսկ «Youtube»-ը չգիտի այդ հարցի պատասխանը»,- ասել է տեր Շտեգենը:   Պատասխանելով իր թիմի խաղի մասին հարցին` դարպասապահն ասել է.   «Մենք հիանալի ենք սկսել մրցաշրջանը և կարող ենք կատարելագործել մեր խաղը: Առջևում շատ բարդ և հետաքրքիր խաղեր կան»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.