Տարկետման սահմանափակման դեմ դասադուլն ավարտվեց, ուսանողները հեռացան՝ վաղը կրկին հավաքվելու պայմանավորվածությամբ

ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի մոտ հավաքված, դասադուլի մասնակից ուսանողները ստորագրեցին պաշտպանության նախարարին ուղղված նամակի տակ՝ ի պաշտպանություն տարկետման կիրավունքի սահմանափակման դեմ բողոքին: «Քաղաքական ասվածը եկեք չնույնացնենք կուսակցականացվածին: Սա սոցիալական-քաղաքական շարժում է: Մեր հետագա որոշումները կախված են արձագանքներից: Այս պահին սպասում ենք, որ համալսարաններից մեզ միանանան ուսանողները, քանի որ դռները փակված էին, թույլ չէին տալիս նրանց միանալ, որոշեցինք գալ կենտրոնական մասնաշենք, որ ով ցանկանում է՝ գա, միանա մեզ»: Նա նշեց, որ անցած անգամ գնացին՝ Լևոն Մկրտչյանը չհանդիպեց իրենց հետ, այսօր էլ ուսանողներն ասել են, որ նախարարը գա, բայց էլի արձագանք չեղավ: «Պետք է ֆիքսել, որ առկա խնդիրների մասին խոսում են ուսանողները, իսկ շատ դասախոսներ ու շատ հասուն մարդիկ փոխանակ աջակցելու կամ ուղղակի չեզոք մնալու, փորձում են սադրել: Այստեղ հավաքված ուսանողներն իրենց մեջ ուժ են գտել, եկել են, ամեն մեկն էլ ունի անձնական շահ, ամեն մեկն էլ այստեղ գալով՝ իրեն ինչ-որ բանով վտանգել է, մարդիկ այդ ամեն ինչը գիտակցելով եկել են այստեղ: Մենք ճնշումներ արդեն տեսանք: Քանի որ համակարգը կայուն չէ, հետևաբար սպառնալու փորձեր կարող են լինել»,-ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամը: Նա ասաց, որ դասադուլն անժամկետ է լինելու, հանրային մարդկանց են կոչ անելու, որ իրենց միանան: Դավիթ Պետրոսյանն ընդգծեց, որ դասադուլը չի վերաբերում ծառայել-չծառայելուն, այստեղ բողոքը տարկետման իրավունքի խիստ սահմանափակմանն է վերաբերում: Այսօրվա դասադուլն ավարտվեց: Ուսանողները գնացին՝ վաղը կրկին հավաքվելու պայմանավորվածությամբ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.