Վարչապետի մոտ քննարկվել են աղբահանության ոլորտի բարեփոխումները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են աղբահանության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, ներկայացվել են, մասնավորապես, Հայաստանում աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառներում օրենսդրական դաշտի բարելավման ու աղբահանության պատշաճ ձևով կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ՝ մշակված ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի կողմից: ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման որակի բարձրացումն է, կառավարման կայուն համակարգի ձևավորումը, հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումն այդ համակարգում, աղբահանության համարժեք սակագնի սահմանումը, կոշտ կենցաղային թափոնների կառավարման աշխատանքների արդյունավետ իրականացումը, բնապահպանական խնդիրների լուծումը, վարչական պատասխանատվության միջոցների առավել հստակեցումը և այլն: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի ձևաչափով մեկ շաբաթում քննարկել առաջարկվող օրենսդրական փոփոխությունները, ամփոփել բոլոր առաջարկությունները, այնուհետև համատեղ աշխատել ոլորտային փորձագետների հետ՝ համապատասխան վերլուծություն և գնահատական ունենալու համար
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.