Ստամբուլում գրքի 36-րդ միջազգային տոնավաճառում ներկայացված են Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքեր (տեսանյութեր)

Ստամբուլում մեկնարկած Գրքի 36-րդ միջազգային տոնավաճառի շրջանակում թուրք և այլազգի ընթերցողին Հայոց ցեղասպանության, հայկական մշակույթի ու մեծանուն հայերի մասին պատմող գրքերը նույնպես տեղ են գտել տարբեր մասնակիցների տաղավարներում, այս մասին տեղեկանում ենք տոնավաճառի պաշտոնական istanbulkitapfuari.com կայքից: Հայկական թեմայով գրքերը ներկայացված են հայկական «Արաս», թուրքական «Իլեթիշիմ» և «Բելգե» հրատարակչությունների սեղաններին: Տոնավաճառում իր ոչ կոմերցիոն անկյունն է ներկայացրել նաև Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»: Տոնավաճառն արդեն այցելել ու իր ընթերցողների հետ հանդիպում է ունեցել ժամանակակից ստամբուլահայ գրող Մկրտիչ Մարկոսյանը, սպասվում են համշենահայ գրող Մահիր Օզքանի և պոլսահայ Զաքարյա ՄԻլդանօղլուի հետ հանդիպումներ: Այս տարի տոնավաճառի օտարերկրացի հյուրերի ցանկում են ներկայացուցիչներ Կոլումբիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Չինաստանից, Ադրբեջանից, Իրանից, Քաթարից և այլ երկրներից: Հայտնի է, որ տոնավաճառը կգործի մինչև նոյեմբերի 12-ը:    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.