
Անգլիական «Վեսթ Հեմի» նախկին գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը փոխհատուցում կստանա աշխատանքից հեռացվելու համար:
Ինչպես տեղեկացնում է «The Times»-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը խորվաթ մասնագետին կվճարի 2 միլիոն ֆունտ ստերլինգ: 49-ամյա Բիլիչը թիմն ընդունել էր 2015 թվականին: Լոնդոնցիների հետ պայմանագիրն ավարտվում էր ամռանը:
«Վեսթ Հեմը» գլխավորելու հիմնական հավակնորդն է Դևիդ Մոյեսը:
Անգլիայի առաջնության 11-րդ տուրից հետո «Վեսթ Հեմը» 18-րդ տեղում է: