
НТВ եւ «Звезда» ռուսական հեռուստատեսությունների լրագրողները ենթարկվել են հարձակման եւ վիրավորվել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Միջադեպը տեղի է ունեցել Դեյր էս-Զորի բնակելի թաղամասերից մեկում: «РИА Новости»-ի փոխանցմամբ, չորս լրագրողներից բացի վիրավորվել են նաեւ ռուս հինգ զինվորականներ: Տուժածներին տեղափոխել են «Հմեյմիի» ռազմական բազա, որտեղ նրանց հանդեպ ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն