Սաուդացի արքայազնը միլիարդ դոլար է կորցրել ձերբակալության պատճառով

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Սաուդյան Արաբիայի միլիարդատեր արքայազն Ալ-Վալիդ բին Տիլալի կարողությունը նվազել է 1.22 մլրդ դոլարով իրեն պատկանող Kingdom Holding Co ընկերության բաժնետոմսերի արժեզրկման պատճառով: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Kingdom Holding-ի բաժնետոմսերի անկումը տեղի է ունեցել արքայազնի և արքայական ընտանիքի ևս 5 անդամի, ինչպես նաև տասնյակ գործող և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության պատճառով: Սաուդյան Արաբիայի Կենտրոնական բանկը մյուս բանկերին սառեցնել ձերբակալված մարդկանց հաշիվները: Թագավորության գլխավոր դատախազը հայտարարել է, որ ձերբակալությունները զանգվածային հակակոռուպցիոն արշավի մաս են կազմում: Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ ալ-Վալիդը 17.8 մլրդ դոլարով մեծահարուստների համաշխարհային ցանկում զբաղեցնում է 57-րդ տեղը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.