Ռեալը մտադիր է ձեռք բերել Նեյմարին Ռոնալդուի պայմանագրի ավարտից հետո կամ ավելի շուտ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի մոռանում «Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարի մասին, ով այս ամառ տեղափոխվել է ՊՍԺ, գրում է «Mundo Deportivo»-ն:   Պերեսը դեռևս չի համակերպվում այն մտքի հետ, թե ինչպես կատալոնական ակումբի նախկին ղեկավար Սանդրո Ռոսելը 2013 թվականին խանգարեց իրեն ձեռք բերել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին «Սանթոսից»:   Արդյունքում, Նեյմարը տեղափոխվեց կապտա-նռնագույնների կազմ, իսկ ՊՍԺ-ն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրա տրանսֆերը գնեց 222 մլն եվրոյի դիմաց:   Աղբյուրի փոխանցմամբ, Պերեսն արդեն հանդիպել է Նեյմարի հոր հետ, որպեսզի քննարկի ֆուտբոլիստի տեղափոխությունն «Արքայական ակումբ»: Մտքերից մեկն այն է, որ Նեյմարը «Ռեալում» սկսի խաղալ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի` 2021 թվականի պայմանագրի ավարտից անմիջապես հետո: Չնայած, «Ռեալում» դեմ չեն, որ տեղափոխությունն ավելի շուտ կայանա:   ՊՍԺ-ն իր հերթին մտադիր չէ Նեյմարին տրանսֆերի հանել: Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին իր աշխատակիցներին հանձնարարել է անել ամեն բան, որպեսզի բրազիլացին իրեն միանգամայն հարմարավետ զգա ՊՍԺ-ում:   Նեյմարի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.