ՌԴ-ում ԱՆ-2 ինքնաթիռ է կործանվել. օդաչուներից մեկը ողջ է մնացել (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի Էկիմչան բնակավայրի շրջանում ուղևորատար ԱՆ-2 ինքնաթիռ է կործանվել, որում եղել է երկու օդաչու: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով շրջանի տրանսպորտի նախարարության ներկայացուցչին: Վթարի հետևանքով օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը՝ տեղափոխվել հիվանդանոց։ Հաղորդվում է, որ ինքնաթիռի կործանումից հետո ողջ մնացած օդաչուն հրաժարվել է հոսպիտալացումից և հեռացել է հիվանդանոցից: 1960 թվականի ծնված տղամարդն անգամ թույլ չի տվել, որ իրեն զննի վիրաբույժը: Վթարի հնարավոր պատճառ կարող էր դառնալ շարժիչի անսարքությունը: Ինքնաթիռը մթերքներ էր տեղափոխում: Ամուրի քաղաքացիական պաշտպանության և հրդեհային անվտանգության կենտրոնի տվյալներով՝ կործանված ԱՆ-2-ի մոտ անսարքություն է ի հայտ եկել թռիչքից անմիջապես հետո, օդաչուն որոշել է վայրէջք կատարել, բայց չի հասել մինչև թռիչքուղի։ Կենտրոնի տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է դրանից 600 մետր հեռավորության վրա:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.