Ուկրաինայի դատախազությունը պահանջել է կալանավորել Ավակովի որդուն

Ուկրաինայի հակակառուպցիոն դատախազությունը բողոքարկել է ուսապարկերի գնման գործում ներգրավված անձանց խափանման միջոցի մասին որոշումը: Գործում ներգրավված է նաև Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդին՝ Ալեքսանդրը: Այդ մասին ասված է Facebook-ում տեղադրված գերատեսչության հաղորդագրությունում: Կասկածյալներն ազատ էին արձակվել երկրից չհեռանալու պայմանով: Դատախազությունն այդ միջոցը չափազանց մեղմ է համարում և պահանջում կալանավորել գործում ներգրավվածներին: Բողոքն ուղարկվել է Կիևի վերաքննիչ դատարան: Ալեքսանդր Ավակովը կակածվում է 2015 թվականին ՆԳՆ-ի կողմից ուսապարկերի գնման ժամանակ մոտ 520 հազար դոլարի յուրացմանը ներգրավվածության համար: Գործով անցնում է ևս երկու մարդ, նրանցից մեկը ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ Սերգեյ Չեբոտարն է: ՆԳՆ-ում գործն անվանել են քաղաքական և նախարարի ու նրա ընտանիքի վարկաբեկմանն ուղղված:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.