Շուստեր. Շատ հաճելի է տեսնել Ռոնալդուի դեմքը, երբ նա գոլ չի խփում

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերը մեկնաբանել է թիմի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուի և Կարիմ Բենզեմայի գոլային երաշտն Իսպանիայի առաջնությունում:   11-րդ տուրի` «Լաս-Պալմասի» հետ խաղում (3:0) այս ֆուտբոլիստները դարձյալ չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը, իսկ Բենզեման նույնիսկ սուլոցների է արժանացել «Արքայական ակումբնի» երկրպագուների կողմից.   «Այն, որ նրանք այս պահին գոլ չեն խփում, անհանգստություն չի պատճառում: Չէ՞ որ գոլ են խփում մյուսները:Օրինակ, Իսկոն կամ Կազեմիրոն: Բայց ակնհայտ է, որ մարզիչները պարտավոր են ջանքեր գործադրել, որպեսզի հարձակվողները նորից սկսեն գոլ խփել: Մեկ խաղում նրանք կարող են գոլ խփել, ինչի արդյունքում ամեն ինչ կփոխվի:   Շատ հաճելի է տեսնել Ռոնալդուի դեմքը, երբ նա գոլ չի խփում: Սա հատուկ է ռմբարկուներին: Ես աշխատել եմ Ռաուլի հետ: «Ռեալում» եղել են նաև այլ ռմբարկուներ: Երբ նրանք գոլ չեն խփում, պատրաստ են գրեթե հոշոտել քեզ: Այդ իսկ պատճառով, երբեք չի կարելի այդպիսի խաղացողներին փոխանցումներ կատարող համարել: Նրանք ապրում են գոլերով»,- Շուստերի խոսքերն է փոխանցում «AS»-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.