ՃՏՊ Երևանում. Mercedes G63-ը բռնկվել է (լուսանկարներ)

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 7-ին, ժամը 00:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: ԱՒՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աճառյան և Մ. Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Honda Accent» մակնիշի 34 AD 573 (վարորդ՝ 1962 թ. ծնված Յ. Մ.) և «Mercedes G63» մակնիշի 77 SX 777 պետհամարանիշերով (վարորդի տվյալները բացակայում են) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել թոնրատանը և բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:39-ին, մարվել՝ 01:11-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և խցիկը՝ մասամբ: Կոտրվել է թոնրատան ապակյա պատից մոտ 2 քմ: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.