ՃՏՊ Դիլիջանի ոլորաններում. կա 1 զոհ, 2 տուժած

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 7-ին, ժամը 15:42-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 LT 667 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «MAN» մակնիշի K387 UT 163 պետհամարանիշով բեռնատարին, ինչի հետևանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ: Shamshyan.com կայքը հայտնում է, որ նրանցից մեկը մահացել է։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.