Հնդկաստանում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել՝ ամուսնու դավաճանության մասին իմացած ուղևորուհու պատճառով

Qatar Airways ավիաընկերության Դոհա-Բալի չվերթն իրականացնող ինքնաթիռը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել Հնդկաստանում, երբ ուղևորուհիներից մեկն իմացել է ամուսնու դավաճանության մասին և «անկառավարելի» դարձել: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը: Աղբյուրի տվյալների համաձայն՝ կինն արգելափակումից հանել է ամուսնու հեռախոսը նրա մատնահետքերի օգնությամբ, երբ տղամարդը քնած է եղել, և հայտնաբերել է նրա դավաճանության վկայությունները: «Qatar Airways-ի չվերթն ուղևորվել է Չենաի՝ օդաչուի խնդրանքից հետո, ինչի պատճառը սրահում գտնվող անկառավարելի ուղևորն էր», - մեջբերում է աղբյուրն անվտանգության ծառայության հայտարարությունը: Նշվում է, որ անձնակազմի անդամներին չի հաջողվել հանգստացնել վրդովված ուղևորուհուն: Վթարային վայրէջքից հետո կինը, նրա ամուսինը և երեխան դուրս են բերվել օդանավակայանում, և ինքնաթիռը մեկնել է Բալի: Hindustan Times-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը մեղադրանքներ չի ներկայացրել միջադեպի կապակցությամբ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.