Հայտնի է դարձել, թե ինչու Կոնտեն այլևս չի վստահում Դավիդ Լուիսին

Բրիտանական «The Times» պարբերականին հայտնի է դարձել, թե ինչու «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն այլևս չի վստահում թիմի պաշտպան Դավիդ Լուիսին:   Աղբյուրը հայտնում է, որ իտալացի մասնագետը ֆուտբոլիստին պատժում է Դիեգո Կոստայի հետ ընկերություն անելու համար: Իսպանացի հարձակվողը Կոնտեի հետ ունեցած վեճի պատճառով լքել է ակումբը:   Լուիսը Կոստայի մտերիմ ընկերն է: Նա մի քանի անգամ փորձել է հաշտեցնել խաղացողին և մարզչին, բայց ապարդյուն: Նաև նշվում է, որ «ազնվականների» կազմում սկսել է ավելի քիչ խաղաժամանակ ստանալ Կոստային մտերիմ մեկ այլ բրազիլացի՝Վիլիանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.