«Հայկական ժամանակ». 2016-ին Նորվեգիան մերժել է Ադրբեջանի՝ պաշտպանական նշանակության սպառազինության գնման հայտը

«Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է իր խորհրդարանական զեկույցը 2016-ին զենքի արտահանման վերաբերյալ: Ըստ այդ զեկույցի՝ 2016-ին Նորվեգիան մերժել է Ադրբեջանի հայտը պաշտպանական նշանակության սպառազինության գնման համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:   Ադրբեջանի հետ միասին մերժում են ստացել նաև Իսրայելը և որոշ այլ երկրներ: Նման որոշումը Նորվեգիայի կառավարությունը բացատրել է հետևյալ կերպ. «Նորվեգիան դեմ է զենքի և զինամթերքի վաճառքին այն երկրներին, որտեղ պատերազմ է ընթանամ պետությունների միջև կամ կա քաղաքացիական պատերազմի վտանգ:   Med Israel for Fred (MIFF) կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ Նորվեգիայի իշխանություններին մեղադրելով երկակի ստանդարտներ կիրառելու մեջ, որ պատճառաբանված սկզբունքը Նոր­վեգիան գործածում է միայն որոշ երկրների դեպքում»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.