«Հայկական ժամանակ». Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղով Ղազախստանից բեռների առաջին խմբաքանակը հասել է թուրքական Մերսին քա­ղաք

«Ղազախստանից բեռների առաջին խմբաքանակը Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղով հասել է թուրքական Մերսին քա­ղաք: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալու­թյանը: ԲԹԿ երկաթուղին պաշտոնապես բացվել է հոկտեմբերի 30-ին:   Առաջին գնացքը Մերսին է տեղափոխել 600 տոննա հացահատիկով բեռնված 30 բեռնարկղ: Կարսից Մերսին 1258 կմ հեռավորությունը գնացքը հաղթա­հարել է 30 ժամում: Առայժմ բեռների տեղափոխումը այդ երկաթուղով կրում է փորձնական բնույթ: Փո­խադրումների ինքնարժեքը, ենթակառուցվածքների արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել միայն որոշ ժամանակ անց: Հայաստանը շրջանցող այդ երկաթուղին ունի 826 կիլոմետր երկարություն և միացնում է Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.