Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները կսպասարկեն վրացի մրցավարները

Նոյեմբերի 9-ին և 13-ին կայանալիք Հայաստան-Բելառուս և Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումները կսպասարկեն վրացի մրցավարները: Հայաստան-Բելառուս հանդիպման գլխավոր մրցավարն է Լաշա Սիլագավան, մրցավարի օգնականներն են Զազա Մենթեշաշվիլին և Դավիթ Չիգոգիձեն: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Գևորգ Եղոյանը Հայաստանից: Հայաստան-Կիպրոս հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Գեորգի Վադաչկորիան, մրցավարի օգնականներն են Լևան Տոդրիան և Լևան Վարամիշվիլին: Չորրորդ պաշտոնյայի անունը հայտնի կդառնա ավելի ուշ:
Մեկնաբանություններ