Կարծում եմ՝ Հս. Կորեայի հարցում կկարողանանք ամեն ինչ գլուխ բերել. Դոնալդ և Մելանյա Թրամփները Հրվ. Կորեա են ժամանել (լուսանկարներ, տեսանյութ)

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի ուղեկցությամբ ասիական շրջագայության շրջանակում Ճապոնիայից մեկնել է Հարավային Կորեա, որտեղ մտադիր է շատ ավելի քիչ ժամանակ անցկացնել, քան «Ծագող արևի երկրում»: Ինչպես նշում է The Daily Mail-ը, Սեուլում տված մամուլի ասուլիսի ժամանակ 71-ամյա Թրամփն ասել է, որ լավատեսական ակնկալիքներ ունի այն հարցում, որ իրեն կհաջողվի թույլ չտալ Հյուսիսային Կորեային ստեղծել մինչև ԱՄՆ-ի դաշնակիցների տարածքներ հասնելու հնարավորությամբ օժտված միջուկային հրթիռներ: «Կարծում եմ՝ կկարողանանք ամեն ինչ գլուխ բերել: Դա մեզ միշտ հաջողվել է, այս անգամ ևս կհաջողվի»,-ասել է Թրամփը: Աղբյուրը հիշեցնում է, որ նախքան այս Փհենյանի արձակած բալիստիկ հրթիռներն անցել են Ճապոնիայի տարածքով: Հայտնի է, որ Սեուլում Թրամփը հրաժեշտ է տվել կնոջն ու ռազմական ուղղաթիռով ուղղվել «Քեմփ Համֆրիս» կայազոր, որտեղ Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինի ընկերակցությամբ ճաշել է ամերիկացի ու հարավկորեացի զինվորների հետ: «Նրանք ինձ առաջարկեցին առանձին ճաշել, բայց ես ասացի`ո՛չ, ուզում եմ զինվորների հետ ճաշել: Սնունդը հրաշալի էր»,-հպարտությամբ ասել է Թրամփը: Դրան հաջորդել է ճեպազրույց բարձրաստիճան գեներալների ու խորհրդականների հետ: Հայտնի է, որ մայրաքաղաք Սեուլում նախատեսվում է Թրամփի ու Ջե-ինի առանձնազրույցը նախագահական պալատում, ինչպես նաև Միացյալ Նահանգների ղեկավարի ելույթը երկրի խորհրդարանում:   President Donald Trump and first lady Melania Trump arrived Tuesday afternoon in South Korea, the second of five nations on his Asian itinerary this week and next  The president shook a few hands and then kissed Melania goodbye before boarding a military helicopter for a short hop to nearby Camp Humphreys for lunch with the troops and a military operational briefing  Trump, center right, and first lady Melania Trump are welcomed by South Korean Foreign Minister Kang Kyung-wha upon arrival at Osan Air Base in Pyeongtaek, South Korea, Tuesday Air Force One landed at the Osan Airbase ortly after noon, greeted by a 21-cannon salute and a full honor guard. Trump (L) and First Lady Melania Trump (R) kiss after arrival at the Osan Air Base in Pyeongtaek, south of Seoul 'Good food!' Trump said, seated near President Moon Jae-in and in between American and South Korean soldiers – and he later boasted that he chose to eat with the troops rather than have 'a beautiful, very fancy lunch' Trump (C) talks to military personnel while South Korean President Moon Jae-In (R) looks on at Camp Humphreys in Pyeongtaek, south of Seoul U.S. President Donald Trump and South Korean President Moon Jae-in meet at the presidential Blue House in Seoul, South Korea Tuesday
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.