Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են ГАЗ 2410-ն ու Mercedes-ը, վերջինի վարորդը դիմել է փախուստի, կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի 17 հասցեի դիմաց բախվել են նույն փողոցի բնակիչ՝ 66-ամյա Գրիշա Սիմոնյանի վարած ГАЗ 410 մակնիշի 35 AՏ 029 համարանիշի և Mercedes E 420 մակնիշի 34 ՍM 511 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի միջից ՌԴ քաղաքացի, 25-ամյա Դմիտրի Անիկինը և ГАЗ 2410-ի վարորդ Գ. Սիմոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի համանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է դեպքի վայրից փախուստի դիմած Mercedes-ի վարորդի ինքնությունը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ։ Մանրամասն` shamshyan.com
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.