Իսրայելի Կնեսեթի նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի

Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Իսրայել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսրայելի Կնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Կնեսեթի ղեկավարն ընդգծել է, որ Կնեսեթը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Իսրայելի խորհրդարանի ղեկավարին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Երևան այցելելու հարավերը։ Զրուցակիցները բարձր են գնահատել երկու խոհրդարանների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը և բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը։ Նախարար Նալբանդյանը և խոսնակ Էդելշտեյնը անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկել են միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Հայաստանի արտգործնախախարարն ու Իսրայելի խորհրդարանի ղեկավարը մտքեր են փոխանակել մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Անդրադառնալով Կնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Յուլի Էդելշետեյնը նշել է, որ իր տեսակետը ճանաչման կարևորության վերաբերյալ հայտնի է, և ինքն այն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.