Ինչպես է ազատագրվել Դեր Զորը. բանակցությունների գաղտնալսում և առաջադեմ ռազմատեխնիկայի կիրառում

Իրավիճակը սիրիական Դեր Զորում շատ չի տարբերվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճիրաններից ազատագրված այլ քաղաքներից. մարտերի ընթացքում ոչնչացվել է բնակելի տների 80-90 տոկոսը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, մի քանի տարվա ընթացքում փողոցներում դաժան մարտեր էին ընթանում տարբեր խմբավորումների միջև՝ սկսած «Սիրիական ազատ բանակից» և վերջացրած «Ջեբհաթ ան-Նուսրայով» և «Իսլամական պետությամբ»: Սիրիայի գլխավոր հրամանատարությունը նոյեմբերի 3-ին հայտարարել է Դեր Զորի ամբողջական ազատագրման մասին: Գործակալության զրուցակից գեներալի խոսքով՝ ահաբեկիչները լայնորեն կիրառել են հարձակվող ինքնաթիռների տեխնիկան, որոնք հանկարծակիորեն գրոհում էին սիրիական բանակն ու գործի գցում պայթուցիկ սարքերը: Աղբյուրի հաղորդմամբ՝ սիրիական բանակին հաջողվել է որսալ գրոհայինների ռադիոհաղորդակցությունը, որոնցում արաբական խոսքից բացի արտասահմանյան լեզուներով խոսակցություն էլ է լսվում, ինչպես նաև Իրաքի, Թունիսի և Սաուդյան Արաբիայի բարբառներով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.