«Ժողովուրդ». 25 մլն դրամ, 70.000 դոլար և 25.000 եվրո. 196.000 դրամ աշխատավարձ ստացող չինովնիկի դրամական միջոցները

«ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահ­պանական վարչության պետ Կարեն Մարգարյանը, 13 տարի լինելով պետական պաշտոնին, հասցրել է բավականին ու­նեցվածք կուտակել: Նա հայտարարագրել է, որ ունի 4 հատ հողամաս, հասարակա­կան նշանակության մեկ շինություն. անավարտ շինություններ և անհատական բնակելի մեկ տուն, մեկ հատ էլ «Nissan Teana 250 XV V6» մակնիշի ավտոմեքե­նա: Նրա դրամական միջոցները կազմում են 25 մլն դրամ, 70 հազար դոլար և 25 հա­զար եվրո: Եվ սա այն դեպքում, երբ Մարգարյանը՝ որպես եկամուտ, հայտարարագրել է իր ամսական աշխատավարձը՝ 196 հազար դրամ, վարձակալության դիմաց ստացած վճարը՝ 3.9  մլն դրամ»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.