«Ժամանակ». Ինչո՞ւ է ՌԴ-ին անհրաժեշտ Հայաստանի աջակցությունը Սիրիայում

«Ռուսաստանցի բարձրաստի­ճան պաշտոնյաները շարունա­կում են հրապարակային խոսել Սիրիայում ականազերծման աշ­խատանքներին Հայաստանի մասնակցության մասին:   Օգոստոսի վերջին Ռուսաստանի պաշտպանության նախարարու­թյան միջազգային ռազմական հա­մագործակցության գլխավոր վար­չության պետ Ալեքսանդր Նովիկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը դիմել է Իրանի, Եգիպտոսի, Թուր­քիայի, Արաբական Միացյալ Էմի­րությունների, Հայաստանի և Սերբիայի պաշտպանական գերատես­չություններին՝ Սիրիայի ականա­զերծման միջազգային կոալիցիա­յին միանալու առաջարկով, և Հայաստանն ու Սերբիան պատրաս­տականություն են հայտնել ուղար­կելու իրենց սակրավորներին:   Այժմ ՌԴ պաշտպանության նա­խարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինն է նույն հայտարարությամբ հանդես եկել Gazeta.ru կայքի հետ հարցազրույցում՝ կրկին նշելով Հա­յաստանի և Սերբիայի մասին: Պաշտոնական Երևանը, սակայն, առայժմ չի հաստատել այս տեղե­կությունը: Նովիկովի հայտարարու­թյունից հետո ՀՀ նախագահի մա­մուլի քարտուղարն ասել էր, որ հանրությունն այդ հարցի մասին պատշաճ կարգով կտեղեկացվի այն ժամանակ, երբ կայացվի որո­շում և հստակեցվեն բոլոր հարցե­րը: Վերջին հայտարարության վե­րաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն հնչել:   «Ժամանակ»-ի հետ զրույցում թե­մային անդրադարձավ Կովկասի հարցերի փորձագետ, քաղաքա­գետ ԱՆդրեյ Էպիֆանցևը:   -Պարոն Էպիֆանցև, Հայաս­տանի հնարավոր մասնակցու­թյունը Սիրիայի ականազերծ­ման աշխատանքներին զուտ ռազմակա՞ն բնույթի հարց է, թե՞ ունի նաև որոշակի քաղաքական ենթատեքստեր:     -Երկու բաղադրիչներն էլ առկա են: Զուտ ռազմական համագործակցություն՝ առանց քաղաքական ենթատեքստի չի լինում: Իհարկե, Ռուսաստանը միշտ էլ ուզեցել է, որպեսզի այլ երկրներ աջակցեն իրեն Սիրիայի հարցում, այդ թվում՝ ռազ­մական գործողություններում: Դա կուժեղացներ Ռուսաստանի դիրքերը, ցույց կտար, որ կան երկրներ, որոնք կանգնած են իր թիկունքում, աջակցում են իրեն այս հարցում: Սա այն է, ինչի կարիքն այդքան ու­նեցել է Ռուսաստանն այս ամբողջ ժամանակահատվածում: Սիրիայում երկու թև կա: Մի կողմից Արև­մուտքն է, որն ունի իր մոտեցումնե­րը, որոնք զգալիորեն հակասում են Ռուսաստանի դիրքորոշմանը: Իսկ մյուս կողմում կանգնած է երեք երկիր՝ Ռուսաստանը, Իրանը և Սիրիայի օրինական կառավարու­թյունը: Եվ, իհարկե, ցանկալի կլի­ներ, որ այլ երկրներ ևս աջակցեին Ռուսաստանին այս հարցում և ռազմական աջակցություն ցույց տային նրան, ընդ որում՝ անմիջա­կան ռազմական աջակցություն, զուգակցված ռազմական վտան­գով, ի սկզբանե չէր պահանջվում: Այս խոսակցություններն ընթանում են արդեն երկու տարի: Ի սկզբանե նշվում էր, որ դրանք կարող են լինել ռազմական մատակարարումներ, որոնք կարող են թեկուզ խորհր­դանշական բնույթ ունենալ: Դա կա­րող էր լինել խաղաղ բնույթի ռազ­մական գործողություն, ինչպես, օրինակ, ականազերծումն է կամ ոստիկանական գործողություննե­րը, պարեկային ծառայությունը և այլն: Այնպես որ, իհարկե, դա Ռու­սաստանի համար ունի նաև քաղաքական նշանակություն: Չեմ կարծում, թե զուտ ռազմական տե­սանկյունից աջակցությունը Ռու­սաստանին խիստ անհրաժեշտու­թյուն է, և առանց դրա Ռուսաստա­նը կպարտվի Սիրիայում, բայց որ­պես քաղաքական բաղադրիչ նման աջակցության կարիք կա»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.