Թրամփը Տոկիոյում հանդիպել է «Pen-Pineapple-Apple-Pen» հիթի հեղինակին (լուսանկարներ, տեսանյութ)

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասիական շրջագայության շրջանակում Ճապոնիա կատարած այցի ժամանակ հանդիպել է «Pen-Pineapple-Apple-Pen» հիթի կատարողի՝ Պիկոտարոյի հետ: Ինչպես նշում է The Guardian-ը, 71-ամյա Թրամփը լուսանկարվել է ճապոնացի երգչի հետ: Աղբյուրը մանրամասնում է, որ Պիկոտարոն, որը մեծ ճանաչում է վայելում «Ծագող արևի երկրում», մասնակցել է Թրամփի այցի կապակցությամբ կազմակերպված ճոխ ընդունելությանն ու երաժշտական համարով ներկայացել: Ստորև հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ Թրամփի ու Պիկոտարոյի հետ է լուսանկարվել նաև երկրի վարչապետ Սինձո Աբեն: Հանդիպումից հետո Պիկոտարոն իր տպավորություններվ կիսվել է Twitter-ում՝ նշելով, որ դա իր համար մեծ պատիվ էր: Հետաքրքրական է, որ նախագահական ընդունելության ժամանակ ելույթ ունենալու համար հենց Պիկոտարոն է ընտրվել, քանի որ Աբեն ցանկանում էր, որ միջոցառման ժամանակ բոլորի տրամադրությունը բարձր լինի:    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.