Թրամփը մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել մեկ տարով երկարաձգել Իրանի նկատմամբ 1979 թվականին սահմանված միակողմանի ամերիկյան պատժամիջոցների ռեժիմը: Դրանք ենթադրում են Թեհրանի նկատմամբ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո սահմանված արտակարգ դրության պահպանում: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը: Մեկնաբանությունում նշվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները «դեռևս չեն կարգավորվել», և այդ առնչությամբ ԱՄՆ-ի նախագահը որոշում է կայացրել «երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել է Իրանի նկատմամբ 12170 հրամանագրով»: 1979 թվականի նոյեմբերի 4-ին իսլամիստ ուսանողները, որոնք իրենց անվանում էին «Խոմեյնիի աշակերտներ» (Իսլամական հեղափոխության առաջնորդ), այն պատճառաբանությամբ, որ դիվանագիտական առաքելությունն «Իրանի դեմ լրտեսության և դավադրությունների բույն է», գրոհով վերցրել են ԱՄՆ դեսպանատան շենքը, զինաթափել անվտանգության աշխատակիցներին և պատանդ վերցրել տարբեր գնահատականներով 66-ից 90 մարդու: Պատանդներ վերցնելը հանգեցրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման, որոնք այդպես էլ չեն վերականգնվել մինչ օրս:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.