Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

Նոյեմբերի 6-ին Իսրայել պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ուր հանդիպել է պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Էդվարդ Նալբանդյանը Երուսաղեմի հայոց պատրիարքին է ներկայացրել իր այցելության նպատակները, արդեն ունեցած հանդիպումների արդյունքները։ Հանդիպմանը անդրադարձ է արվե; Սուրբ Հարության տաճարի երեք իրավատեր եկեղեցիների համագործակցության հարցերին։ Զրուցակիցներն անդրադարձել են համահայկական օրակարգի մի շարք հարցերի։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.