Երևան-Երասխ ճանապարհին օրեր առաջ վրաերթի ենթարկված 17-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 2-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «Միցուբիշի Քոլտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 21-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 2000 թ. ծնված Լիանա Նալբանդյանին: Այս մասին հիշեցնում են ՀՀ ոստիկանությունից։ Վարորդը, տեղում օգնություն ցուցաբերելով տուժողին, զանգահարել էր «շտապօգնություն», ապա ներկայացել ոստիկանություն: Նոյեմբերի 6-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Լ. Նալբանդյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.