Եվրախորհրդարանի պատգամավորը հիշեցրել է Թուրքիայի իշխանություններին բանտում գտնվող քրդամետ գործիչների մասին

Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին կրկին բարձրաձայնել է Թուրքիայում կալանավորված քրդամետ քաղաքական գործիչների մասին, գրում է demokrathaber.org կայքը: «Սելահաթթին Դեմիրթաշը մեկ տարի է բանտում է, բայց դեռ չի մոռացվել», - գրել է Փիրին Twitter-ի իր պաշտոնական էջում՝ կիսվելով քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահի լուսանկարով, որը շուրջ մեկ տարի է, ինչ գտնվում է Թուրքիայի Էդիրնե նահանգի բանտում: Դեմիրթաշի հետ միասին կալանքի տակ է շարունակում մնալ 9 քրդամետ պատգամավոր: Անցյալ տարի Դեմիրթաշի ձերբակալությունից հետո Փիրին հայտարարել էր, որ ներկա փուլում անիմաստ է խոսել Թուրքիայի եվրաինտեգրման մասին: Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: ԺԴԿ պատգամավորներին մեղադրում են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.