Ես նկարահանվում էի հաշիվներս վճարելու համար, այսօր ես չափազանց հարուստ եմ. Ջորջ Քլունին՝ կարիերան շարունակելու մասին

Վերջին անգամ էկրաններին Ջորջ Քլունին հայտնվել է 2016 թվականին՝ «Ֆինանսական հրեշ» (Money Monster) ֆիլմում, և առաջիկա տարիներին մտադիր չէ հանդես գալ նոր կերպարով: Ինչպես հայտարարել է Քլունին, ինքը չափազանց հարուստ է և մտադիր չէ շարունակել դերասանի կարիերան: «Նախկինում ես նկարահանվում էի հաշիվներս վճարելու համար, բայց ես վաճառել եմ տեկիլայի արտադրության իմ գործարանը 1 մլրդ դոլարով, ես այլևս գումարի կարիք չունեմ», - ասել է դերասանը The Sunday Times-ին տված հարցազրույցում: Թեև առաջիկայում նկարահանվելու ծրագրեր չունի, կինոյից հեռանալ Քլունին չի պատրաստվում: «Եթե ինձ դեր առաջարկեն ինչպես, օրինակ, Փոլ Նյումանի մոտ «Վճիռը» ֆիլմում, ապա կհամաձայնեմ», - ասել է դերասանը՝ հավելելով, որ հիմնական ուշադրությունը մտադիր է հատկացնել ռեժիսորական աշխատանքին:
Մեկնաբանություններ