Գյումրիում, Կապանում և Ծաղկաձորում վթարային ջրանջատում կիրականացվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կապան քաղաքի ջրամատակարարումը: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի նաև Գյումրի քաղաքի՝ Ս․ Գրիգորյան 10ա, Գարեգին Ա 6, 8, 10, 12, 12բ, 53, Ախուրյանի խճ․ 2ա համարների, Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերի, Երկաթ Գծի ավանի, Նորավան թաղամասի, ֆիննական տների, նորվեգական քոթեջների  ջրամատակարարումը: Այսօր՝ ժամը 11.00-18.00 կդադարեցվի նաև Ծաղկաձոր քաղաքի՝ Չարենցի փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.