Գանգուղեղային տրավմայով երևանյան ԲԿ տեղափոխված կինը մահացել է

Երևանում նոյեմբերի 6-ին՝ ժամը 02։10-ի սահմաններում «գանգուղեղային տրավմա, ուշագնացություն» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Վերջինս գիտակցության չգալով՝ հիվանդանոցում որոշ ժամանակ անց մահացել է։ Թե ինչն է եղել 71-ամյա Մ. Պետրոսյանի ուշագնացության, իսկ հետո մահվան պատճառը, պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.