«Բիլայն»-ը կգնի «Ռոստելեկոմ» ընկերությունը

«Իրատես»-ի տեղեկություններով՝ «Բիլայն» ընկերությունը պատրաստվում է գնել «Ռոստելեկոմ»-ը: «Այս գործարքը, թերևս, սովորական կարող է թվալ, եթե չլիներ մի շատ կարևոր նրբերանգ. Հայաստանի «Ռոստելեկոմի» իրական և հիմնական սեփականատերերից մեկը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն է։ Իսկ իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այս գործարքի հիմքում ակնհայտորեն առկա է ինչպես պետական բարձր պաշտոնյայի և միաժամանակ սեփականատիրոջ շահերի համընկնում, այնպես էլ, չի բացառվում, որ կարող են առաջանալ կոռուպցիոն ռիսկեր»,-գրել է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.