Այսօր Նյու Յորքը քաղաքապետ է ընտրում

Նոյեմբերի 7-ին ԱՄՆ-ում նշանակված են Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններ։ Մեգապոլսի քաղաքագլխի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու։ Հաղթանակի առավել մեծ շանսեր ունեն գործող դեմոկրատ քաղաքապետ Բիլ դե Բլազիոն և նրա հանրապետական կին մրցակից Նիկոլ Մալիոտակիսը։ Նա 36 տարեկան է, հանդիսանում է հույն և կուբացի միգրանտների դուստր։ Մալիոտակիսը ծնվել է Նյու Յորքում և հանդիսանում է Սթեյթեն-այլենդ շրջանի օրենսդիր ժողովի անդամ։ Այլ թեկնածուների թվում են նախկին խուզարկու, 66-ամյա Բո Դատլը, 68-ամյա նախկին ուսուցիչ Սալ Ալբանեզեն, 32-ամյա ձեռնարկատեր Մայքլ Տոլկինը։ Մինչ Բլազիոն մեգապոլսում 20 տարի շարունակ իշխել են հանրապետականները։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.