Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է Արցախի հիմնահարցը

Ժնևում հոկտեմբերին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական քայլ է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: «Սակայն այդ ուղղությամբ քայլերը պետք է շարունակվեն, հարկավոր են լրացուցիչ քայլեր»,- ասել է Սեկուտան: Նրա խոսքով՝ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմակերպում են երկու պետությունների արտգործնախարարների հանդիպումը: «Շարունակվում է հակամարտության խաղաղ կարգավորման և գործընթացն առաջ տանելու աշխատանքը»,- նշել է նա: Բացի այդ, դեսպանի խոսքով, ԱՄՆ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել երկրների նախագահներին՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Դիվանագետը նշել է, որ վերջերս Վաշինգտոն այցի ընթացքում նա հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ: «Մենք նրա հետ փոխանակվել ենք կարծիքներով, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել գործընթացն առաջ տանելու համար: ԱՄՆ նոր վարչակազմի իշխանության գալուց հետո կայացվել են որոշումներ, թե ինչ ձևով է հարկավոր շարունակել այդ գործընթացը»,- ասել է նա:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.