WhatsApp-ի կեղծ տարբերակը ներբեռնել է ավելի քան 1 մլն մարդ

WhatsApp մեսենջերի կեղծ թարմացումը Google Play-ում ներբեռնել է ավելի քան 1 միլիոն օգտատեր: Այս մասին հայտնում է BBC News-ը: Օգտատերերի խոսքով՝ հավելվածքում միայն գովազդ է եղել, և այն նաև կարողացել է ուրիշ ծրագրեր տեղադրել սմարթֆոններում: Նշվում է, որ մարդկանց խաբել է արտադրող ընկերության անվանումը, որն ամբողջությամբ համընկել է օրիգինալի հետ. WhatsApp Inc. Աղբյուրի հաղորդմամբ՝ կեղծ հավելվածի ստեղծողները փոխարինել են բացը հատուկ սիմվոլով, որն արտաքնապես նույն տեսքն ունի: Այժմ հավելվածը հեռացված է Google Play-ից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.